iPhone 6s գնորդների 26%-ը նախկին Android օգտագործողներ են

iPhone 6s-ի թողարկումից հետո բավական մեծ թվով Android օգտագործողներ անցում են կատարել Apple-ի սմարթֆոնին: Մեկ ամսվա ընթացքում iPhone 6S ձեռք բերած գնողների 26%-ը նախկին Android օգտագործողներ են: Նախորդ տարիներին պատկերը մի փոքր այլ էր` 12% (iPhone 6) և 23% (iPhone 5s): Այս տվյալները տրամադրել է Consumer Intelligence Research Partners (CIRP) ընկերությունը, որը շուկայի հետազոտություն է անցկացրել:

2iPhonebuyers.@750

Նշենք, որ այս տվյալներից չի կարելի ենթադրել, որ Android-ի դիրքերը թուլացել են:

Իսկ թե ինչպես են վաճառվել iPhone-ները 5S/5C, 6/6P ու 6S/6sP մոդելների շնորհանդեսից հետո մեկ ամսվա ընթացքում, դիտեք ստորև:

3iPhonesfirst30days.@750