ONEArmenia-ն գործարկել է «Փնտրվում են Սանտաներ» (Santas Wanted!) առցանց նախաձեռնությունը, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին ամանորյա նվերներ ուղարկել Հայաստանի գյուղերի երեխաներին:
Դրամահավաքն անցկացվում է այստեղ: Մեկ շաբաթվա ընթացքում նախաձեռնությանն արդեն հաջողվել է հավաքել $1,640 դոլար:
Երեխաների համար նախատեսված նվերների շարքում են.
- ԱրմԹաբ պլանշետներ (արտադրող` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD)),
- «Զանգակ» հրատարակչության գրքեր,
- Homeland Development Initiative Foundation-ի կողմից ձմեռային հագուստ,
- Կոշիկներ AVA Shoes-ից և Yeghvard Botas-ից,
- Մեղր ու խաղալիք` Honey.am-ից:
Աղբյուրը` https://onearmenia.org/blog/