Ինտերնետին միացած Barbie տիկնիկը պոտենցիալ լրտես է

Ինտերնետին միացած Barbie տիկնիկը պոտենցիալ լրտես է

Hello Barbie տիկնիկը, որը միացած է ինտերնետին ու կարողանում է զրուցել երեխաների հետ Siri վիրտուալ օգնականի նման, այդքան էլ անվտանգ չէ: Հետազոտողները պարզել են, որ հաքերները կարող են գաղտնալսել երեխայի ու խաղալիքի զրույցները:

Տիկնիկի հետ զրույցները պահպանվում են «ամպում» ու կառավարվում Android ու iOS հավելվածների միջոցով, որտեղ էլ Bluebox ընկերության փորձագետները հայտնաբերել են խոցելիությունը:

Ավելի վաղ մեկ այլ խոցելիություն է հայտնաբերվել, որը չարագործներին հնարավորություն էր տալիս պարզել Barbie-ի գտնվելու հասցեն:

Աղբյուրը`CNET