Եռաչափ տպիչը պատրաստում է արյունատար անոթներ (տեսանյութ)

Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայի մասնագետները ստեղծել են եռաչափ տպիչ, որը պատրաստում է արյունատար անոթներ այնպիսի նյութերից, որոնք համատեղելի են մարդկային օրգանիզմի հետ:

Օգտագործված բիոնյութը պարունակում է նաև մարդկային կենդանի բջիջներ: Սակայն պատրաստված անոթներն առայժմ պիտանի չեն փոխպատվաստման համար, սակայն դրանք կարող են օգտագործվել բժշկական տարբեր փորձարկումներում, ինչը կնվազեցնի լաբորատոր կենդաների օգտագործումը: