Emotech Olly տարօրինակ տեսքով ռոբոտը կընդօրինակի իր տիրոջը

Emotech ընկերության ստեղծած Olly ռոբոտն ունի շատ տարօրինակ դիզայն, այն հիշեցնում է բաժակ, որի մեջ աչք կա: Սա դեռ ամենը չէ, այս աչքը կարողանում է շրջվել հնչող ձայնի ուղղությամբ ու «թարթել կոպերը»: Հեղինակների խոսքով` այս ռոբոտն աստիճանաբար կսկսի ընդօրինակել իր տիրոջ միմիկան ու բնավորության գծերը:

Օգտագործողը ձայնային հրահանգների միջոցով կարողանալու է ինֆորմացիա ստանալ ռոբոտից, տեղեկանալ եղանակի մասին, օգտագործել այն որպես զարթուցիչ և այլն: Նախատեսվում է նաև, որ ռոբոտը կարողանա կառավարել տան ավտոմատացված կենցաղային գործերը:

dsc04815-edit-2

Մշակողների խոսքով` Olly-ն այնքան լավ կճանաչի իր տիրոջը, որ կսկսի կանխագուշակել նրա ցանկությունները, օրինակ`երաժշտություն միացնել, երբ դրա կարիքը լինի և այլն:

Ռոբոտն աշխատում է Android օպերացիոն համակարգով, առայժմ պարզ չէ, թե որքան այն կարժենա, սակայն գինը չի գերազանցի 450 դոլարը:

Աղբյուրը` TechCrunch, Olly