Mozilla-ն հրաժարվում է Firefox-սմարթֆոնի հետագա մշակումից

Mozilla ընկերությունը, որը մշակում է Firefox հայտնի դիտարկիչը, հրաժարվել է Firefox օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների հետագա մշակումից:

Mozilla-ի ավագ փոխնախագահ Արի Յաակսին հայտարարել է, որ ընկերությունն արդեն իր ներդրումն արել է ինտերնետ-շուկայի զարգացման գործում:

Firefox ՕՀ-ի մշակման դադարեցման պատճառն այն է, որ Mozilla-ին չհաջողված օգտագործողներին առաջարկել լավագույն ՕՀ-ը:

Firefox օպերացիոն համակարգն առաջին անգամ ներկայացվել է 2013թ., այն նպատակ ուներ գրավել բյուջետային սմարթֆոնների շուկան: ՕՀ-ը տարբերվում էր Android-ից ու iOS-ից նրանով, որ շեշտը դրված էր վեբ-հավելվածների վրա:

Աղբյուրը` TechCrunch