Huawei Watch Kid`խելացի ժամացույց երեխաների համար

Huawei ընկերությունը պատրաստվում է համալրել իր խելացի ժամացույցների շարքը` երեխաների համար նախատեսված մոդելով: Ըստ աղբյուրի տվյալների` Watch Kid անվանումն ստացած սարքն արդեն անցել է եվրոպական GCF (Global Certification Forum) սերտիֆիկացման գործընթացը GSM900/1800/1900 ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ:

huawei watch kid certificate

Ժամացույցը կաշխատի nano-SIM քարտով, որը կունենա ֆիքսացիայի խելացի մեխանիզմ, ինչն թույլ չի տա երեխային ինքնուրույն հանել քարտը: Սարքը կունենա IP55 ստանդարտներին համապատասխան պատյան և կունենա SOS ազդանշանի արագ ուղարկման հնարավորություն:

Որպես Huawei Watch Kid-ի օպերացիոն համակարգ կօգտագործվի Android Wear-ը: Ժամացույցը կունենա AMOLED էկրան` պլաստիկ հիմքի վրա, 128 х 88 կետ. թույլատրելիություն, ներկառուցված Bluetooth 4.0 մոդուլ և 300 մԱժ տարողունակությամբ մարտկոց: Սարքը կաշխատի Android 4.4 (և բարձր) և iOS 7 (և բարձր) համակարգերով աշխատող սմարթֆոնների հետ:

Աղբյուրը` gadgetsfreak