Google-ը ձեր սմարթֆոնը կվերածի լուսային թրի

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերթական մասի պրեմիերայի կապակցությամբ Google-ն առաջարկում է վերցնել «լուսային թուրն» ու նետվել մարտի: Նոր ինտերնետային խաղը կոչվում է «Փախուստ լուսային թրով»: Եթե նույնիսկ Դուք «Աստղային պատերազմներ»-ի սիրահար չեք, խաղը կհետաքրքրի Ձեզ: Խաղը նախատեսված է Chrome դիտարկչի համար, սակայն այն աշխատում է նաև Safari-ով:

Խաղը խաղալու համար այցելեք այստեղ: Դուք կտեսնեք հղում, որը պետք է բացեք Ձեր սմարթֆոնի դիտարկչով` չփակելով համակարգչում բացված էջը: Հղմամբ անցնելուց անմիջապես հետո Ձեր սմարթֆոնի էկրանին կհայտնվի լուսային սուր:

Chrome-lightsaber-1

Սմարթֆոնի, այսինքն` թրի շարժումը կարտահայտվի համակարգչի էկրանին:

Աղբյուրը` http://www.androidcentral.com