IPhone 6S-ի, Galaxy S6-ի և LG G4-ի տեսախցիկների համեմատություն (տեսանյութ)

Այս տարի թողարկված iPhone 6S-ը և iPhone 6S Plus-ը, բացի այլևայլ նորարարություններից, զինվել են նաև 12 ՄՊ թույլատրելիությամբ տեսախցիկներով: Այս կապակցությամբ համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցում միմյանց հետ են համեմատվում iOS և Android համակարգերով աշխատող սմարթֆոնները:

Եթե նախորդ տարիներին iPhone-ը գրեթե միշտ հաղթող էր դուրս գալիս նմանատիպ փորձություններում` ջախջախելով մրցակիցներին, ապա այս տարի իրավիճակը փոխվել է: Android սմարթֆոններ արտադրողները կարողացել են հասնել օպերացիոն համակարգի աշխատանքի և սարքավորումների աշխատանքի լավագույն հավասարակշռությանը (բացառությամբ HTC-ի):

The Verge կայքի կողմից պատրաստված տեսահոլովակում մասնագետները տարբեր պայմաններում և տարբեր տեսանկյուններից փորձության են ենթարկում Samsung Galaxy S6-ի, LG G4-ի և IPhone 6S-ի տեսախցիկները` հասկանալու համար դրանց որակների տարբերությունը և մանրակրկիտ քննարկում յուրաքանչյուր արդյունք:

Աղբյուր` phandroid