10 լավագույն սմարթֆոնները, որոնք կարելի է նվիրել այս Ամանորին

Ամանորը նոր սմարթֆոն գնելու լավագույն ժամանակն է, քանի որ գներն այս շրջանում բավականին զեղչվում են։ Այսօր կներկայացնենք այն 10 լավագույն սմարթֆոնները, որոնք կարելի է գնել առաջիկա տոների ընթացքում (ներկայացված՝ գները կարող են տատանվել` կախված վաճառողից ու պայմանագրից)։

10. BlackBerry Priv

11-the-blackberry-priv-is-perfect-for-android-fans-who-miss-their-old-blackberry

Այս մոդելը հիանալի տարբերակ է Android համակարգի սիրահարների համար, ովքեր կարոտում են իրենց հին BlackBerry-ն: Priv-ն ընկերության առաջին հեռախոսն է, որն աշխատում է Android ՕՀ-ով: Եթե կարոտում եք Ձեր հին BlackBerry-ի ստեղնաշարը, սակայն սիրում եք Google-ի օպերացիոն համակարգն, ապա սա հիասքանչ համադրություն է։

Արժեքը՝ 699 դոլար։

9. Motorola Moto G

10-motorolas-new-moto-g-is-a-game-changer-when-it-comes-to-cheap-smartphones

Moto G արժե 199 դոլար՝ առանց պայմանագրի, որն ավելի էժան է, քան պայմանագրով գնված ցանկացած հեռախոս։ Այս գնով Դուք կարող եք ունենալ մի հեռախոս, որն օժտված է 13 մեգապիկսել տեսախցիկով, 5 դյույմ էկրանով և ջրադիմացկուն հատկությամբ։

8. OnePlus 2

9-the-oneplus-2-is-excellent-if-youre-looking-for-a-large-screened-phone-that-wont-cost-you-too-much

Եթե Դուք փնտրում եք մեծ էկրանով հեռախոս, ապա OnePlus 2-ը ճիշտ տարբերակ է: 16 ԳԲ ներքին հիշողությամբ OnePlus 2-ն արժե 329 դոլար, մինչդեռ 64 ԳԲ տարբերակը 389 դոլար է։ Հեռախոսն ունի 64 բիտային պրոցեսոր, 5.5 դյույմանոց էկրան, 13 մեգապիկսել տեսախցիկ և մատնահետքի սկաներ:

7. Motorola Moto X Pure

7-motorolas-moto-x-pure-might-be-the-best-value-youll-find-when-shopping-for-an-android-phone

Moto X Pure Android-հեռախոսն ունի QHD թույլատրելիությամբ էկրան և 21 մեգապիկսել տեսախցիկ։

Արժեքը՝ 399 դոլար։

6. HTC One M9 և A9

6-the-htc-one-m9-and-a9-are-some-of-the-most-stylish-android-phones-out-there

Այս մոդելներն ամենանորաոճ Android-հեռախոսներն են: Տեխնիկական տվյալները բավական լավն են, բացի այդ` եթե Դուք iPhone-ի մեծ սիրահար եք, սակայն ցանկանում եք օգտագործել Android համակարգով աշխատող հեռախոս, ապա կարող եք ձեռք բերել HTC One A9-ը։

HTC One M9-ի արժեքը՝  649 դոլար,

HTC One A9-ինը`499 դոլար։

5. Samsung Galaxy Note 5 

5-samsungs-galaxy-note-5-is-perfect-for-people-looking-to-get-work-done-on-their-phone

Եթե Դուք փնտրում եք Android համակարգով աշխատող ու մեծ էկրանով հեռախոս, ապա Galaxy Note 5-ը, թերևս, Ձեր ամենաճիշտ ընտրությունն է։ Այն ունի հիանալի էկրան՝ կատարյալ տեսախցիկով։ Samsung առաջարկում է նաև Samsung Galaxy S6 Edge+, որը ևս ունի մեծ էկրան և շուկայում կարող է դասվել ամենալավ սմարթֆոնների շարքին։

Galaxy Note 5-ի արժեքը` մոտավորապես 700 դոլար:

4. Samsung Galaxy S6

4-samsungs-galaxy-s6-gives-the-iphone-6s-a-run-for-its-money

Samsung Galaxy S6-ը, թերևս, ընկերության առաջատար հեռախոսն է համարվում: Samsung-ն ամբողջապես վերաձևավորել է իր հեռախոսը՝ վերջինս պատրաստելով մետաղից ու ապակուց, ինչը բավական շահեկան է դիզայնի տեսանկյունից: Իսկ 5․2 դյույմանոց էկրանը բոլորի համար ամենահարմար չափն է:

Արժեքը՝ 600/700 դոլար:

3. Google Nexus 5X

3-googles-nexus-5x-is-an-affordable-way-to-enjoy-a-pure-android-experience

Եթե Դուք փնտրում եք Android ծրագրով աշխատող հեռախոս և չունեք բավականաչափ գումար, ապա Google-ի նոր Nexus 5X-ը ևս լավ ընտրություն է։ Այն ունի 5․2 դյույմանոց էկրան, ինչը նման է Samsung Galaxy S6-ին և ունի 12․3 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ։

Արժեքը` 379 դոլար:

2. iPhone 6S Plus

2-if-you-want-a-big-phone-the-iphone-6s-plus-is-hands-down-the-best

Եթե ցանկանում եք մեծ էկրանով հեռախոս, ապա iPhone 6S Plus-ը շատ լավ տարբերակ է: Չնայած Samsung Galaxy Note-ը համարվում է iPhone-ի մրցակիցը, սակայն վերջինս առաջարկում է ավելի գրավիչ դիզայն, ծրագրերի ավելի լայն ընտրանի և այլն։ Այս տարի թողարկված iPhone 6S Plus-ը համարվում է մինչ այս եղած iPhone-ներից ամենահզորը՝ և տեսախցիկի, և օպերատիվ հիշողության և այլ պարամետրերի առումով:

Արժեքը՝ մոտավորապես 749 դոլար։

1.  iPhone 6S

1-the-iphone-6s-is-the-best-phone-out-today-and-it-will-work-for-everyone

Ներկայումս iPhone 6S մոդելը համարվում է ամենալավ հեռախոսներից մեկը։ Այն մեծապես չի տարբերվում իր նախորդ մոդելից, սակայն ունի որոշ բարելավումներ՝ ավելի հզոր տեսախցիկ, Apple 3D սենսորային տեխնոլոգիա, ավելի արագացված աշխատանքային համակարգ։

Արժեքը՝ մոտավորապես 649 դոլար: