Mail.ru-ն առաջարկում է ժամանակավոր էլ. հասցեներ` համացանցում անանունության պահպանման համար

Mail.ru-ն առաջարկում է ժամանակավոր էլ. հասցեներ` համացանցում անանունության պահպանման համար

Mail.ru-ում հայտնվել է անանուն փոստային էջ ունենալու հնարավորություն (anonymizer), որը թույլ է տալիս ստեղծել ժամանակավոր էլեկտրոնային հասցե` համացանցում անանունության պահպանման համար:

Համացանցում աշխատելու ժամանակ պարբերաբար առաջանում են այնպիսի դեպքեր, երբ օգտատերը ցանկանում է մնալ անհայտ որևէ աղբյուրի համար: Սակայն զանազան բովանդակությունից օգտվելու, հայտարարություններ տալու, այս կամ այն աղբյուր մուտք գործելու թույլտվություն ստանալու և այլ գործողությունների համար պահանջվում է տրամադրել էլեկտրոնային հասցե: Նախկինում այսպիսի դեպքերում հարկավոր էր գրանցել նոր հասցե, ինչը նշանակում էր վատնել հավելյալ ժամանակ` նույնականացման գործընթացն անցնելու համար:

Այժմ Mail.ru-ում հնարավոր է ստանալ ժամանակավոր հասցե` փոստային ծառայությունն ինքը կառաջարկի հասցեի անվանումը և կբացի համանուն թղթապանակ, որին ինքնաբերաբար կսկսեն գալ համապատասխան նամակները: Երբ տվյալ հասցեի անհրաժեշտությունն այլևս չի լինի, այն հնարավոր կլինի ջնջել մի քանի վայրկյանում:

mail 1

Ժամանակավոր հասցեն բացելու համար անհրաժեշտ է մտնել «Կարգավորումներ» (настройки) բաժինը, այնուհետև անցնել «Анонимайзер» հղմամբ և սեղմել «Ավելացնել ժամանակավոր հասցե» (добавить временный адрес) կոճակի վրա:

Աղբյուր` Mail.Ru Group