Պատմության մեջ այս օրը` դեկտեմբերի 25-ին, թողարկվեց առաջին շարժական հեռուստացույցը (տեսանյութ)

1959-ի դեկտեմբերի 25-ին Sony ընկերությունն ստեղծեց աշխարհի առաջին շարժական հեռուստացույցը` TV8-301-ը: Այս մոդելն հայտնի է նաև նրանով, որ ստեղծողները հրաժարվեցին ավանդական պրոեկցիոն կառուցվածքից և անցան տրանզիստորային կիսահաղորդիչների տեխնոլոգիային, այսինքն` հեռուստացույցների միկրոսխեմաների տեսքն արդեն շատ մոտ էր ժամանակակիցներին:

Ութ դյույմ անկյունագիծ ունեցող այս հեռուստացույցը կշռում էր չորս կիլոգրամ, սակայն իր նորարարության հաշվին, դեռևս չէր առանձնանում հայտնի ճապոնական  հուսալիությամբ:

Sony 1 st portable tv

Հեռուստացույցի գինն այն ժամանակների համար բավական բարձր էր` 250 ԱՄՆ դոլլար, ինչը մեր օրերում հավասարազոր է 2000 ԱՄՆ դոլարին:

Չնայած այս ամենին` նորարարությունը մեծ դեր խաղաց հեռուստացույցների դարաշրջանի սկզբնավորման գործում: Այն ժամանակ մարդիկ հիմնականում ռադիոընդունիչներով էին բավարարվում ու սովոր չէին հեռուստացույցին: Նոր մոդելը նաև նոր ոճ թելադրեց. մինչ այդ հեռուստացույցներն կշռում էին առնվազն երեսուն կիլոգրամ և հիմնականում քողարկվում էին կահույքի մեջ:

Այս նորարությունը մեծ դեր խաղաց նաև հենց Sony ընկերության համար` ամրապնդելով վերջինիս դերը նորարար էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և արդեն 1968-ին ընկերությունն սկսեց թողարկել գունավոր հեռուստացույցներ` KV-1310` հանրահայտ Trinitron սերիայից:

Աղբյուրը` ferra.ru