Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս տպել մեկի փոխարեն երկու նկար` հասարակ թանաքային տպիչի միջոցով (տեսանյութ)

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս տպել մեկի փոխարեն երկու նկար` հասարակ թանաքային տպիչի միջոցով (տեսանյութ)

Լոզանի պետական պոլիտեխնիկական դպրոցի հետազոտողները (École Polytechnique Fédérale de Lausanne, EPFL) մշակել են թանաքային տպիչի միջոցով տպագրման նոր ձև, որի ժամանակ մեկ նկարի փոխարեն տպվում է երկու նկար:

Նորարարության հիմքում ընկած է գունավոր թանաքային տպիչը, այն թույլ է տալիս ստեղծել գունավոր լուսանկար «հիմնական գույներ»-ի տարբեր կետերից: Հետազոտողներն ուշադրությունն են դարձրել այն փաստի վրա, որ պատկերի գույնը, որը տպված է նրբաթիթեղի վրա, կախված է դիտման անկյունից: Ինչպես պարզվել է, դա կապված է այն բանի հետ, որ թանաքի գծերն ստեղծում են շողքեր: Արդյունքում այն գծերը, որոնք ուղղահայաց են ընկնող լույսին, առավել լավ են երևում (հետազոտողներն անվանում են դրանք ուժեղ գծեր), իսկ զուգահեռ գծերը երևում են ոչ այնքան լավ (հետազոտողներն անվանում են դրանք թույլ գծեր): Պատկերն 90°-ով թեքելու դեպքում թույլ և ուժեղ գծերն փոխվում են իրենց տեղերով: Ստեղծելով պատկերը հատուկ ծրագրի միջոցով` հնարավոր է ստանալ այն արդյունքը, որը ցուցադրված է տեսահոլովակում:

Նորարության հեղինակներն ասում են, որ ծրագիրը դեռևս թույլ է տալիս ստանալ նման արդյունք միայն նրբաթիթեղի վրա թանաքային տպիչով արված պատկերների դեպքում, սակայն հետագայում բացառված չէ, որ նման տեխնոլոգիան կկիրառվի նաև անձնական փաստաթղթերը կեղծումից պաշտպանելու նպատակով:

Աղբյուրը` epfl.ch