IKEA-ն զարմանալիորեն կհեշտացնի անլար լիցքավորչի կիրառումն առօրյայում

Շվեդական կահույքագործական հսկան դանդաղ, բայց վստահ քայլերով մուտք է գործում էլեկտրոնային սարքավորումների աշխարհ: Կազմակերպությունը կսկսի իր նոր անլար լիցքավորիչների վաճառքը 2016-ի գարնանը: Սարքը հեշտորեն կարելի է տեղադրել կահույքի ցանկացած նախընտրած հատվածում։
IKEA wireless charger 4

Jyssen անունն ստացած սարքը հնարավոր կլինի տեղադրել IKEA ընկերության կողմից արտադրված Micka և Stuva գրասեղանների մակերեսներին, սակայն 5 դոլարին համարժեք գումարի ավելացման դեպքում սարքի հետ կտրվի նաև հատուկ գայլիկոն, որի շնորհիվ հնարավոր կլինի անցք բացել Ձեր ունեցած ցանկացած կահույքի վրա և տեղադրել սարքը դրա մեջ:

IKEA wireless charger 2

 

Տեղեկացնենք, որ IKEA ընկերությունն արդեն իսկ թողարկել է իր Nordmärke կոչվող անլար լիցքավորման սարքը, որը նույնպես նախատեսված է տան տարբեր հատվածներում տեղադրելու համար:

 

IKEA wireless charger 3

Այժմ հնարավոր է լիցքավորել սմարթֆոնը տան յուրաքանչյուր հատվածում առանց որևէ խնդրի:

Աղբյուրը` http://gizmodo.com