Ինչպես առցանց գրանցել դոմեն «.հայ» հայատառ տիրույթում (տեսանյութ)

.հայ տիրույթում դոմենների առաջնային գրանցման փուլը տևելու է մինչև 2016թ. հունվարի 31-ը: Դոմենային անունը, որի համար հայտ է ներկայացվում, պետք է համապատասխանի ՀՀ-ում գրանցված ապրանքանիշին, ֆիրմային անվանմանը, մտավոր սեփականության այլ օբյեկտներին:

Հայտ կարող են ներկայացնել.

  • ՀՀ-ում գրանցված ապրանքանիշ ունեցող անձը,
  • ՀՀ-ում գրանցված ֆիրմային անվանում ունեցող անձը,
  • ՀՀ-ում մտավոր սեփականության այլ օբյեկտներ ունեցող անձը:

Մինչ .հայ տիրույթում դոմենների գրանցման հայտ ներկայացնելը համոզվե՛ք, որ ունեք անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը, որոնք հավաստում են ձեր իրավունքը մասնակցելու դոմենների առաջնային գրանցման փուլին.

ՀՀ-ում գրանցված ապրանքանիշ ունեցող անձանց համար

.հայ տիրույթում դոմենների առաջնային գրանցման փուլում հայտի համար անհրաժեշտ է.
– առցանց լրացնել .հայ դոմենային գոտում անվան գրանցման հայտը (դոմենի անուն, կազմակերպության անվանում, իրավաբանական հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, էլ.փոստ, հեռախոսահամար):
– բեռնել ՀՀ-ում գրանցված ապրանքանիշի գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված) կամ միջազգային ընթացակարգով իրավական պահպանությունը հավաստող տեղեկանք։
– բեռնել ՀՀ-ում պետռեգիստրում կազմակերպության գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված):
– բեռնել այլ փաստաթղթեր, որոնք վկայում են դիմողի կողմից տվյալ ապրանքանիշի և/կամ ֆիրմային անվանման նկատմամբ իրավատեր լինելու փաստը (առկայության դեպքում):
– բեռնել հայտի դիտարկման համար իրականացված վճարման հանձնարարագրի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), (առցանց վճարման դեպքում չի ներկայացվում):

Նշում. ներկայացվող փաստաթղթերըը պետք է լինեն jpg, png կամ pdf ձևաչափով և յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 1 մբ:

ՀՀ-ում գրանցված ֆիրմային անվանում ունեցող անձանց համար

.հայ տիրույթում դոմենների առաջնային գրանցման փուլում հայտի համար անհրաժեշտ է.
– առցանց լրացնել .հայ դոմենային գոտում անվան գրանցման հայտը (դոմենի անուն, կազմակերպության անվանում, իրավաբանական հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, էլ.փոստ, հեռախոսահամար):
– բեռնել ՀՀ-ում պետռեգիստրում կազմակերպության գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված):
– բեռնել այլ փաստաթղթեր, որոնք վկայում են դիմողի կողմից տվյալ ապրանքանիշի և/կամ ֆիրմային անվանման նկատմամբ իրավատեր լինելու փաստը (առկայության դեպքում):
– բեռնել հայտի դիտարկման համար իրականացված վճարման հանձնարարագրի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), (առցանց վճարման դեպքում չի ներկայացվում):

Նշում. ներկայացվող փաստաթղթերըը պետք է լինեն jpg, png կամ pdf ձևաչափով և յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 1 մբ:

ՀՀ-ում գրանցված մտավոր սեփականության այլ օբյեկտներ ունեցող անձանց համար

.հայ տիրույթում դոմենների առաջնային գրանցման փուլում հայտի համար անհրաժեշտ է.
– առցանց լրացնել .հայ դոմենային գոտում անվան գրանցման հայտը (դոմենի անուն, կազմակերպության անվանում, իրավաբանական հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, էլ.փոստ, հեռախոսահամար):
– բեռնել ՀՀ-ում պետռեգիստրում կազմակերպության գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված):
– բեռնել փաստաթղթեր, որոնք վկայում են դիմողի կողմից մտավոր սեփականության այլ օբյեկտների նկատմամբ իրավատեր լինելու փաստը:
– բեռնել հայտի դիտարկման համար իրականացված վճարման հանձնարարագրի էլեկտրոնային տարբերակը (սկանավորված), (առցանց վճարման դեպքում չի ներկայացվում):

Նշում. ներկայացվող փաստաթղթերըը պետք է լինեն jpg, png կամ pdf ձևաչափով և յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 1 մբ:

Հայտի դիտարկման արժեքը կազմում է 5000 դրամ:

Գրանցման մանրամասները դիտեք տեսանյութում.