Պաշտոնապես ներկայացվել է Xiaomi Redmi 3 սմարթֆոնը

Պաշտոնապես ներկայացվել է Xiaomi Redmi 3 սմարթֆոնը

Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է բավական սպասված Xiaomi Redmi 3 մոդելը, որի մարտկոցի տարողությունը 4100 մԱժ է: Phonearena-ն գրում է, որ Redmi 3-ն ունի 5,2 դյույմանոց էկրան` 1280 х 720 թույլատրելիությամբ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, Snapdragon 616 չիպ` բաղկացած ութամիջուկ կենտրոնական ու Adreno 405 գրաֆիկական պրոցեսորներից:

Ներքին հիշողությունը 16 ԳԲ է, ցանկության դեպքում այն կարելի է ավելացնել մինչև 128 ԳԲ: Մոդելն ունի երկու Sim-քարտի հնարավորություն: Հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է: Օպտիմալացման շնորհիվ ընկերությունը կարողացել է երկարացնել սարքի ավտոնոմ աշխատանքի տևողությունը 25 տոկոսով: Սմարթֆոնը կշռում է 144 գրամ ու ունի 8,5 մմ հաստություն:

 

Այս բոլոր տվյալներով հանդերձ մոդելի գինը տատանվում է 110 դոլարի սահմաններում:

Բաժիններ: Աշխարհ, Մոբայլ
Թեգեր: Redmi 3, Xiaomi, Xiaomi Redmi 3