Apple–ը iOS-սարքերում կավելացնի գիշերային ռեժիմ

Apple ընկերությունը թողարկել է նոր iOS 9.3 օպերացիոն համակարգի բետա-տարբերակը, որում ներդրել է մի շարք ֆունկցիաներ, ներառյալ գիշերային ռեժիմը, որը կօգնի խուսափել քնի խանգարումներից:

Անցած տարվա նոյեմբերին բրիտանացի բժիշկ Պոլ Գրինգրասը (Paul Gringras) սմարթֆոններ արտադրողներին կոչ արեց ստեղծել գիշերային հատուկ ռեժիմ, որը երեկոյան և գիշերային ժամերին կբացառի կապույտ և կանաչ գույների ցուցադրումն էկրանին։ Իսկ արդեն երկու ամիս անց Apple–ը դարձավ այս ծրագրի առաջին հետևողներից մեկը. iOS 9.3 թողարկումից հետո ՕՀ-ում կավելացվի բացառիկ մի ֆունկցիա, որը կկոչվի “Night shift” (Գիշերային հերթափոխ)։

Հավանաբար, այս ֆունկցիայի հետ մեկտեղ նոր iOS 9.3–ում կավելանան մի շարք այլ ֆունկցիաներ ևս: Օրինակ`Apple–ը ներկայացրել է աշակերտների և ուսուցիչների միջև համատեղ աշխատանք ապահովող ծրագիր:

iOS 9.3 թողարկման վերջնաժամկետը դեռ հայտնի չէ։