Ճապոնացիները սմարթֆոնների համար ստեղծում են քաղցկեղը բացահայտող սենսորներ

Ճապոնացի հետազոտողները սմարթֆոնների համար ստեղծում են սենսորներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել քաղցկեղի առկայությունը մարդու օրգանիզմում։ Այս համակարգն աշխատում է` մարդու արտաշնչած օդը վերլուծման ենթարկելով։

Սպասվում է, որ վերոնշյալ սենսորը վաճառքում կհայտնվի 2022 թվականից ոչ շուտ։ Ծրագրի իրականացման գործում իրենց մասնակցությունն ունեն Նյութագիտության ազգային ինստիտուտը և Օսակսկի ինստիտուտը, ինչպես նաև մի շարք այլ խոշոր ճապոնական ընկերություններ ևս։

Հետագայում ծրագրվում է ներշնչած օդի վերլուծության միջոցով հիվանդության հայտնաբերման փոխարեն օգտագործել հատուկ սարք, որը կմիացվի սմարթֆոնին, և այս ձևով ևս հնարավոր կլինի բացահայտել այս վատ հիվանդությունը։ Արդյունքները կհայտնվեն սմարթֆոնի էկրանին, և բացասական պատասխանի դեպքում հիվանդը կկարողանա ժամանակին դիմել բժշկի։

Ուռուցքաբանների կարծիքով` քաղցկեղի բարեհաջող բուժման բանալին ճիշտ ժամանակին հիվանդության բացահայտումն ու բուժումն է։ Ներկայումս այս հիվանդության համար հիվանդները հազվադեպ են հետազոտվում։ Օրինակ` Ճապոնիայում ամեն տարի քաղցկեղից մահանում է մոտ 400.000 մարդ։

Աղբյուր՝ ТАСС