Ruggie` գորգ–զարթուցիչ (տեսանյութ)

Ժամանակակից աշխարհում, եթե խոսքը վերաբերում է խոշոր քաղաքներում ապրող մարդկանց, ապա վերջիններիս գրեթե մեծ մասի համար հիմնական խնդիրներից մեկը վաղ արթնանալն է։ Այս խնդիրն ամեն մեկը փորձում է լուծել յուրովի։ Սմարթֆոնների համար ստեղծվել են մի շարք ծրագրեր, որոնք «խելացի» զարթուցիչի դեր են կատարում։

Ruggie գորգ-զարթուցիչը հատակի համար նախատեսված «սմարթ» գորգ է։ Այն աշխատում է չափազանց պարզ եղանակով, փոխարինում է զարթուցիչին։ Անջատելու համար պետք է առնվազն 3 վայրկյան վրան կանգնած մնալ։ Ձայնը հնչում է հենց գորգից։ Հնարավոր է նույնիսկ զարթուցիչի ձայնը փոխարինել ցանկացած այլ երաժշտությամբ։

Զարթուցիչն աշխատում է Ձեր համակարգչի միջոցով, որին միանում է USB-ով։ Գորգի վրա կա նաև ժամանակը ցույց տվող փոքր էկրան։

Ruggie գորգ-զարթուցիչի չափսերն են 40×60սմ։ Գորգն աշխատում է AA կարգի երեք մարտկոցով, որոնց լիցքը բավարարում է մեկ տարի: Նորույթն արժե 110 դոլար։

Աղբյուր՝ Ruggie