Skype-ի բջջային տարբերակում կավելացվի խմբային տեսազանգի հնարավորություն

Skype-ի բջջային տարբերակում կավելացվի խմբային տեսազանգի հնարավորություն

Microsoft ընկերությունը հայտնել է, որ մոտ ժամանակներում Skype ծրագրի բջջային տարբերակներում կավելանա խմբային տեսազանգեր կատարելու հնարավորություն։ Ծրագրային այս նորույթից կկարողանան օգտվել Android, iOS, Windows Mobile օպերացիոն համակարգից օգտվողները։

Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, նոր ֆունկցիան կներկայացվի գալիք շաբաթների ընթացքում։ Իսկ եթե ցանկացողներ կան, ովքեր ուզում են օգտվել ավելի շուտ, կարող են այցելել նախնական գրանցման այս էջը։