Կասպերսկու լաբորատորիան թողարկել է իր առաջին անվճար հակավիրուսային ծրագիրը

Կասպերսկու լաբորատորիան Windows օպերացիոն համակարգի օգտատերերի համար թողարկել է իր առաջին անվճար ծրագիրը: Ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին մեկ տարի առաջ իր էջում հայտարարել էր, որ հակավիրուսային ծրագրի անվճար տարբերակը հայտնվելու է 2015 թվականի ապրիլի 1–ին։ Սակայն դա տեղի չունեցավ։

Ծրագիրը կոչվում է Kaspersky Free: Նշենք, որ Kaspersky Anti-Virus ծրագրի ամբողջական տարբերակի արտոնագիրը երկու համակարգչի համար արժե 1320 ռուբլի։

Անդրեյ Մախոլյան, ով հանդիսանում է Կասպերսկու լաբորատորիայի ղեկավարը, «Ведомости» պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ հակավիրուսային այս ծրագիրն անվճար կտրվի նրանց, ովքեր միջոցներ չունեն գնելու ծրագրի ամբողջական տարբերակը։ «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով` Ռուսաստանում համակարգիչներից և այլ սարքերից օգտվողների մոտ 50%-ը չի օգտվում հակավիրուսային ծրագրերից։ Ա․ Մախոլիայի խոսքով` երեք ամսվա ընթացքում «Կասպերսկու լաբորատորիայի» անվճար ծառայությունից օգտվել է 200.000 մարդ, իսկ ինչ վերաբերում է հակավիրուսային ծրագրի վճարովի տարբերակին, ապա վերջինիս հետ կապված ընկերությունը վաճառքի անկում չի նկատել: