Uber-ը կփորձարկի օդանավերի տաքսի-ծառայություն

Առցանց պատվերների համար նախատեսված Uber տաքսի-ծառայությունը պայմանավածություն է ձեռք բերել աշխարհի ամենահզոր ավիափոխադրամիջոցներ արտադրող ընկերություններից մեկի՝ Airbus-ի հետ, օդային փոխադրումների համար ուղղաթիռ տրամադրելու վերաբերյալ: Այս նախագծի շրջանակներում Uber-ը ուևորափոխադրումների կիրականացնի դեպի Ամերիկայի Յուտա նահանգ, որտեղ հունվարի վերջին տեղի կունենա «Սանդենս» կինոփառատոնը:

Պայմանագրի մանրամասները և ժամկետը չի նշվում: Ինչպես նաև պարզ չէ՝ արդյո՞ք ուղղաթիռները վաճառվում են, թե վարձակալությամբ են տրվում:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ուղևորները կփոխադրվեն Airbus H125 և H130 ուղղաթիռներով, իսկ անմիջապես փոխադրումներով կզբաղվի տեղական Air Resources ընկերությունը:

Uber-ը նախկինում նույնպես փորձարկել է մասնավոր ավիափոխադրումների ծառայություններ, բայց ոչ շարունակական հենքով:

Աղբյուրը՝  The Wall Street Journal