Microsoft Garage ընկերությունը հանրությանն է ներկայացրել իր վերջին նախագիծը` Mimicker Alarm հավելվածը: Այն զարթուցիչ է, որն օգտագործում է տարբեր խաղեր` օգտատիրոջն առավոտյան անկողնուց հանելու համար:
Երբ զարթուցիչը սկսում է զանգել, օգտատերն այն անջատելու համար պետք է կատարի վերջինիս առաջադրանքները` սելֆի անի, որևէ նախադասություն ասի և նույնիսկ վեր կենա մահճակալի վրայից: Եթե օգտատերը չի հասցնում կատարել առաջադրանքը նշված ժամանակում, ապա զարթուցիչը նորից սկսում է ձայն հանել: Հավելվածն առավել հետաքրքիր դարձնելու համար ստեղծողներն ավելացրել են գրանցած արդյունքները համացանցում կիսելու հնարավորություն, որպեզի օգտատերը կարողանա տարածել իր առավոտյան սելֆին և կատարած առաջադրանքները:
Հավելվածը դեռևս հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար:
https://www.youtube.com/watch?v=VWJyCYkMc3Y
Աղբյուրը` play.google.com