Find My Phone ֆունկցիան ամերիկյան զույգի կյանքը վերածել է իսկական մղձավանջի

Find My Phone ֆունկցիան ամերիկյան զույգի կյանքը վերածել է իսկական մղձավանջի

Կորցրած iPhone-ը կամ iPad-ը գտնելու համար նախատեսված Find My Phone ֆունկցիայի աշխատանքի խափանումն Ատլանտայի մի ընտանեկան զույգի կյանքը բավական բարդացրել է: Անհասկանալի պատճառներով վերջին մեկ տարվա ընթացքում նրանց տուն են այցելում անծանոթ մարդիկ և պահանջում, որպեսզի տանտերերը վերադարձնեն իրենց գողացված հեռախոսը:

Զայրացած անծանոթները, որոնց Find My Phone ֆունկցիան սխալմամբ բերում է Քրիստինա Լիի և Մայքլ Սաբի տուն, պնդում են, որ իրենց կորցրած iPhone-ը գտնվում է հենց վերջիններիս տանը: Ավելին` մեկ անգամ զույգը նույնիսկ ստիպված է եղել մեկ ժամ կանգնել դրսում` մինչ ոստիկանությունը խուզարկում էր իրենց տունը` մի անչափահասի i-սարքը գտնելու նպատակով:

Find My Phone

Ծառայության խափանման պատճառը դեռևս չի պարզվել: Հայտնի է, որ այն ոչ մի կերպ կապված չէ բջջային օպերատորների աշխատանքի հետ, քանի որ կորցրած iPhone-երում օգտագործվել են տարբեր օպերատորների քարտեր: Զույգը ևս մի քանի տարբերակներով փորձել է պարզել խափանման պատճառը, սակայն ապարդյուն: Ոստիկանությանն ուղղված հայցը նույնպես ոչ մի արդյունք չի տվել:

Վերլուծաբան Քեն Ուեսթոնի կարծիքով` ծառայության խափանմանը կարող էր հանգեցնել բջջային աշտարակի սխալ տրիանգուլացիան, որն օգտագործվում է բջջային կապի օգտատերին հայտնաբերելու նպատակով: Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ անցած տարի Sprint օպերատորը սխալմամբ Լաս Վեգասի բնակիչներից մեկի տունն ցույց էր տվել` որպես մի քանի կորած iPhone-երի գտնվելու վայր:

Աղբյուրը` ArsTechnica