Phoenix OS. ևս մեկ օպերացիոն համակարգ՝ հիմնված Android֊ի վրա

Կարծես Android օպերացիոն համակարգը ճիշտ և ճիշտ կրկնում է Linux-ի ճանապարհը. նրա հիման վրա ստեղծվում են տարբեր ՕՀ֊եր։ Վերջերս ստեղծվեց Remix OS-ի ալֆա տարբերակը, որը վերամշակվեց և դարձավ դեսքթոփի անբաժան մաս: Այժմ հայտնվել է ևս մեկ համակարգ՝ Phoenix OS:

դեսք

ՕՀ֊ի արտաքին տեսքը հիշեցնում է Windows 10, այն ունի taskbar, մի քանի պատուհան բացելու ռեժիմ, իսկ դեսքթոփի վրա կարելի է տեղադրել ծրագրերի պատկերակներ: Phoenix OS-ը կարող է բեռնվել Google Nexus 7, 9 և 10 պլանշետների և x86 պրոցեսորով աշխատող համակարգիչների վրա: Թույլատրվում է նաև USB-կրիչով կամ հիշողության քարտով աշխատանքի ռեժիմ։

դեսք1

Phoenix OS-ը հասանելի է պաշտոնական կայքում, բնականաբար անվճար: Սակայն հնարավոր է ջանք գործադրել, քանի որ կայքը չինարեն լեզվով է: Սակայն մենյու-ում կետերն այդքան էլ շատ չեն, այնպես որ խնդիրներ պետք է որ չլինեն:

Ընդհանուր առմամբ՝ նման մոտեցումը շատ ճիշտ է Google-ի տեսանկյունից: Ընկերությունը չի փակում սկզբնաղբյուրները՝ դրանով իսկ տալով հնարավորություն կողմնակի արտադրողներին իրականացնելու սեփական նախագծերը, ստանալով անվճար գովազդ նրանց հաշվին:

Աղբյուրը՝ Geeky gadgets