Ճապոնիայում արտադրել են ոչ կոնտակտային կարդիոգրաֆ

Ճապոնիայում արտադրել են ոչ կոնտակտային կարդիոգրաֆ

Panasonic ընկերությունը Կիոտական համալսարանի հետ համատեղ արտադրել է սարք, որը թույլ է տալիս գնահատել հիվանդի սրտի աշխատանքը ոչ կոնտակտային եղանակով: Արտադրողների խոսքերով` նոր տեխնելոգիան ունակ է փոխարինելու էլեկտրական կարդիոգրամային, քանզի ոչնչով չի զիջում վերջինիս իր ճշտգրտությամբ:

Նոր մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ չափումը կարելի է կատարել տարածության մեջ և կարիք չկա մարդու վրա սենսորներ տեղադրելու: Նա կարող է զբաղվել առօրյա գործերով այն ժամանակ, երբ համակարգը նոր տեխնոլոգիայի հիման վրա կֆիքսի օրգանիզմի ռեակցիաները տարբեր իրավիճակներում, որն իր հերթին կարող է օգնել անհատական բուժման մեթոդ մշակելիս:

Նոր մեթոդի հիմքում ընկած է միլիմետրային ռադարի տարածման սպեկտորի տեխնոլոգիան, որը ազդանշաններ է գրանցում յուրաքանչյուր մարդուց: Հատուկ ծրագիրը մեկուսացնում է սրտի աշխատանքը ընդհանուր աղմուկից և մշակում է ստացած ինֆորմացիան:

Սարքի նախատիպի երկարությունը կազմում է մոտ 50 սմ, բայց հետագայում արտադրողները նախատեսում են նվազեցնել դրա չափսերը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ այն հանված է ազատ վաճառքի: Ինչպես ենթադրում են արտադրողները, նոր սենսորը կգտնի իր օգտագործումը տարբեր ոչ կոնտակտային բժշկական սարքավորումներում, որոնց պահանջարկը վերջին շրջանում գնալով աճում է:

Աղբյուրը՝ Panasonic