Inbox փոստարկղն ունի արդեն ավելի արագ աշխատող որոնման համակարգ

Inbox փոստարկղի վերջին թարմացումը թույլ կտա ավելի հեշտ որոնել փոստրկղում եղած հասցեները, համարները և այլ տվյալներ: Թեպետ փոստարկղը միշտ էլ ունեցել է որոնման համակարգ, Google-ը կատարելագործել է այն:

Ինչպես Google Search-ում, այնպես էլ փոստարկղն այժմ որպես որոնման արդյունք կցուցադրի արագ պատասխան պարունակող փոքրիկ քարտ:

Մինչ այժմ փոստարկղը որոնման մեջ ցույց էր տալիս բոլոր այն նամակները, որոնք պարունակում էին փնտրվող բառերը: Այժմ այն փորձում է գտնել ձեր փնտրած օբյեկտը և ցուցադրել այն հատուկ վահանակով: Օրինակ, եթե դուք փնտրում եք Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցի ամրագրումը, կարող եք պարզապես գրել “sf hotel”, և այն կցուցադրի արդյունքը վահանակով:

Աղբյուրը՝ techcrunch