iPhone 7 Plus-ը կունենա կրկնակի zoom-ով օպտիկական տեսախցիկ

KGI Securities ընկերության հայտնի փորձագետ Մինգ-Չի Կուոն (Ming-Chi Kuo) կիսվել է Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի մասին իր կանխատեսումներով: Նրա տեղեկությունների համաձայն` iPhone 7 Plus-ը կունենա կրկնակի zoom-ով հիմնական տեսախցիկ, որը կօգտագործի իսրայելական LinX Imaging ընկերության կողմից ստեղծված տեխնոլոգիան: Վերջինս ձեռք է բերվել Apple ընկերության կողմից 2015թ.:

iPhone 7 Plus 2

LinX տեխնոլոգիան կարող է առաջարկել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին է մի քանի սենսորների կիրառումը, որը թույլ է տալիս փոքրացնել տեսախցիկի չափսերը` վերացնելով  տեսապակու ոսպնյակի ուռուցիկությունը:

Կուոն հատուկ նշել է LinX-ի տեսախցիկի ալգորիթմի մասին, որը թույլ է տալիս իրականացնել օպտիկական zoom-ի սիմուլյացիան: Այս ամենից զատ, մասնագետը կանխատեսում է նաև կրկնակի և եռակի օպտիկական zoom-ի առկայություն iPhone 7 Plus-ի վրա: Քանի որ կրկնակի տեսախցիկների առաքման ծավալները սահմանափակ են, Կուոն ենթադրում է, որ շուկայում կհայտնվի iPhone 7 Plus-ի միանգամից երկու տարբերակ` կրկնակի և սովորական տեսախցիկով:

Աղբյուրը` MacRumors