Ճապոնիայում կբացվի խանութ, որտեղ կաշխատեն ռոբոտ-վաճառողներ

Ֆանտաստիկ ֆիլմերը հաճախ ցուցադրում են մեր ապագայի մասին ճշմարիտ իրադարձություններ: Այսօր արդեն ավտոմեքենաները կարող են շարժվել առանց վարորդի, արհեստական ինտելեկտը կարող է սցենարներ գրել սերիալների համար, իսկ ռոբոտներն ունակ են աշխատել մարդու փոխարեն: Իհարկե, մեզ դեռ մեքենաներով չեն փոխարինել, բայց ամեն ինչ գնում է դրան: Ճապոնիայի էլեկտրոնիկայի խանութներից մեկը հենց դրա ջատագովներից է:

ռոբ2

Ճապոնական Softbank հեռուստահաղորդակցման ընկերությունը պլանավորում է Ճապոնիայում սմարթֆոնների խանութ բացել, որտեղ աշխատողները միայն Pepper ռոբոտները կլինեն: Խանութում միակ մարդիկ կլինեն հաճախորդները: Ընկերությունը սա համարում է մի փոքրիկ էքսպերիմենտ: Ռոբոտները կկարողանան օգնել ընտրության հարցում, շփվել հաճախորդների հետ այնպես, ինչպես դա անում են մարդիկ:

ռոբ3

Pepper ռոբոտներն ունենալու են տարբեր պարտականություններ: Հուսանք, որ ի տարբերություն մարդկանց, այս ռոբոտները չեն համոզի գնել ոչ պիտանի իրեր: Առանց դրա էլ պարզ է, որ խանութը կգրավի հաճախորդին:

Pepper ռոբոտն ստեղծված է ֆրանսիական Aldebaran Robotics ընկերության կողմից Softbank-ի հետ համատեղ: Այս ռոբոտը կարողանում է աստիճաններով բարձրանալ, ինչպես նաև հասկանալ մարդկանց էմոցիաները: Այն ունի չորս ձայնափող, երկու տեսախցիկ և ծրագիր, որը հասկանում է ձայներն ու մարդու դեմքի արտահայտությունը: Այն կարող է շփվել մարդու հետ, և Softbank-ը պատրաստ է ստուգել՝ արդյո՞ք այն կարողանում է վաճառք իրականացնել:

Աղբյուրը՝ Engadget