Apple-ն ստեղծում է նոր սերնդի անլար լիցքավորում

Apple-ն ԱՄՆ-ի և Ասիայի գործընկեր կազմակերպությունների հետ աշխատում է անլար վերալիցքավորման սարքերի նոր տեխնոլոգիայի վրա, որը կհայտնվի սարքերում 2017թ.:

Ներկայիս անլար լիցքավորման սարքերը հնարավորություն են տալիս լիցքավորում իրականացնել՝ միայն գլխավոր լիցքավորող պանելից 4սմ տարածության վրա գտնվելով, հակառակ դեպքում փոխանցվող էներգիայի կորուստը շատ հավանական կլինի:

Apple-ում ձգտում են ազատվել այդ սահմանափակումից, սակայն կհաջողվի՞ արդյոք մշակել այս տեխնոլոգիան մինչև 2017թ., հայտնի չէ: Հնարավոր է, որ iPhone-ի արտադրող ընկերությունը մտածել է մի համակարգ, որտեղ լիցքավորվող սմարթֆոնը հնարավոր կլինի դնել պարզապես ինդուկցիոն մարտկոցի կողքին մի քանի տասնյակ սմ հեռավորության վրա, այլ ոչ թե մարտկոցի վրա։

Apple-ն ունի բազմաթիվ արտոնագրեր, որոնք առաջարկում են անլար վերալիցքավորման բազմապիսի մեթոդներ։ Դրանցից մեկը iMac-ի օգտագործումն է, որպես սմարթֆոնի վերալիցքավորող սարք, որն ազդում էր մինչև 1սմ հեռավորության վրա: Այս տեխնոլոգիան ստացել է մոտակա դաշտի մագնիսական ռեզոնանս անվանումը:

Apple-ի հաջորդ արտոնագիրը նկարագրում է սարքերի ալյումինե կաղապարը, որը ռադիոալիքներ է արձակում՝ թույլ տալով մետաղի ազդեցությունը ալիքների վրա հասցնել նվազագույնի և լիցքավորել սարքը: Այսքանով հանդերձ, ընկերությունում կասկածամտորեն էին վերաբերվում գործող անլար լիցքավորման մեթոդներին՝ կարծելով, որ նման դեռ չի ստեղծվել հարմարավետ լուծում։

Աղբյուրը՝ Bloomberg Business