Apple-ը մարտին կներկայացնի նոր iPad Air

Ըստ շրջանառվող լուրերի՝ Apple-ը մարտին կներկայացնի ոչ միայն 4 դյույմանոց iPhone, այլև նոր iPad: Հավանաբար, վերջինս կկոչվի iPad Air 3։ Ընկերությունը կներկայացնի նաև նոր Apple Watch մոդելներ։

Սպասվում է, որ նոր iPad Air 3-ը կունենա 9.7 դյույմանոց էկրան և LED flash, կատարելագործված հնչունային որակ և Apple Pencil ստիլուս։

Եվ վերջապես ակնկալվում է, որ  Apple-ը կներկայացնի ծրագրային նոր թարմացումներ, ներառյալ iOS 9.3 և WatchOS 2.2:

Նոր  iPhone-ը կդառնա մարտ ամսին կայանալիք ցուցադրության աստղը, այն կներկայացվի iPhone 6/6S-ի հետ մետաղյա դիզայնով, Apple֊ի A9 պրոցեսորով, ավելի լավ տեսախցիկով և NFC չիպով:

Աղբյուրը՝ mashable