Facebook-ը եկամտի ռեկորդ է սահմանել

Facebook-ի 2015թ.-ի մաքուր եկամուտը աճել է 25%-ով՝ համեմատած անցած տարվա նույն շրջանի հետ, կազմելով 3,68 մլրդ դոլար: 2015թ. շրջանառությունը կազմել է 17,93 մլրդ դոլար՝ ցուցաբերելով 44% աճ:

Facebook-ի եկամուտը ֆինանսական վերջին եռամսյակում (ավարտվել էանցած տարվա դեկտեմբերի 31-ին) կազմել է 1,56 մլրդ դոլար, որը երկու անգամ շատ է անցած տարի նույն ժամանակահատվածում ստացած եկամտից (մոտ 700 մլն դոլար):

Այդքանով հանդերձ, ընկերության ընդհանուր շրջանառությունը ֆինանսական վերջին եռամսյակին կազմել է 5,84 մլն դոլար՝ աճելով 2 մլրդ դոլարով մեկ տարում:

Գովազդից ստացած եկամուտը կազմել է 5,6 մլրդ դոլար՝ գրանցելով 57% աճ՝ համեմատած անցած տարվա նույն եռամսյակի հետ: Ընկերությունը նշում է, որ գովազդից ստացած եկամտի 80%-ն ապահովում է բջջային գովազդը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 69% էր:

2015թ. շրջանառությունը կազմել է $17,93 մլրդ դոլար՝ գրանցելով 44% աճ: Համաձայն Facebook-ի՝ անցած տարվա դեկտեմբերի տվյալների՝ սոցիալական ցանցի միջին լսարանը կազմում է մոտ 1,04 մլրդ մարդ՝ 17%-ով շատ, քան 2014թ.-ի դեկտեմբերին:

Հունվարի 27-ի դրությամբ Facebook-ի մեկ ակցիան գնահատվել է 94,45 դոլար, ինչը 25%-ով ավելի թանկ է, քան 12 ամիս առաջ:

Աղբյուրը՝ vestifinance