Այն մասին, թե ինչպես մի երիտասարդ սխալմամբ 12 դոլարով գնեց Google.com դոմեյնը

Ոմանք կհիշեն պատմությունն այն մասին, թե ինչպես Google-ի նախկին աշխատակիցներից մեկը՝ Սանմայ Վեդը (Sanmay Ved), դոմեյնի կարճ ժամանակով անջատվելու պատճառով կարողացավ դառնալ Google.com հասցեի սեփականատեր՝ վճարելով ընդամենը $12։

Ճիշտ է, րոպեներ անց վաճառքն անվավեր համարվեց, իսկ չկայացած գնորդը, հետ ստանալով իր գումարը բանկային հաշվի վրա, շտապեց միանալ կորպորացիայի տեխնիկական սպասարկման բաժին, որպեսզի զգուշացնի այն մասին, որ հնարավոր է աշխարհի ամենահաճախակի այցելվող վեբ-հասցեն շուտով հայտնվի ուրիշի ձեռքում: Դրանից հետո այդ միջադեպի մասին գրեթե մոռացվեց, չնայած համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Google-ը շռայլորեն պարգևատրել է Սանմայա Վեդային իր ազնվության համար: Վերջինս հրաժարվել է երևէ մեկնաբանություն տալ լրագրողներին պարգևատրման չափի մասին, ասելով միայն, որ այն գերազանցում է $10 000-ը:

Եվ այժմ Google-ը խախտում է լռությունը, ասելով, թե իրականում որքան է վճարել իր աշխատակցին: Ինչպես պարզվեց, պարգևատրումը կազմել է 6006,13 դոլար: Ինչպես նկատեցիք, ընկերությունը բավական լավ հումորի զգացում ունի, քանի որ թվերը կարելի է վերծանել որպես «Google»: Սակայն, երբ կորպորացիայում իմացան, որ Վեդը պատրաստվել է այդ գումարը բերագործական նպատակներով ծախսել, գումարը կրկնապատկվեց:

Աղբյուրը՝ 3dnews