Elephone P8000 և P5000. սմարթֆոններ, որոնք ունեն գերտարողունակ մարտկոց (տեսանյութ)

Elephone P8000 և P5000. սմարթֆոններ, որոնք ունեն գերտարողունակ մարտկոց (տեսանյութ)

Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ դիտարկվում են չինական Elephone ընկերության երկու սմարթֆոններ` P8000 և  P5000 մոդելները: Հակիրճ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

P5000-ն թողարկվել է 2014-ի վերջին եռամսյակում: Այն դուրս է եկել արտադրությունից 2015-ի կեսերին` կապված վաճառքների ցածր ցուցանիշի հետ: P8000-ը թողարկվել է քիչ ուշ` 2015-ի երկրորդ կեսին: Այն իր գնային սեգմենտում բավական հաջողված մոդել է, և արտադրողը խոստացել է թողարկել վերջինիս թարմացված տարբերակը` Android 6.0 օպերացիոն համակարգով աշխատող:

Elephone P5000

P5000֊ի MediaTek MT6592 (1.7 ԳՀց հաճախականություն) պրոցեսորը դեռ մոդելի թողարկման ժամանակ արդեն հնացած էր։ Հեռախոսն աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով, ունի երկու SIM քարտի հնարավորություն: Հիմնական տեսախցիկը 16 ՄՊ է, իսկ դիմայինը` 8 ՄՊ: Էկրանն ունի 5.0″ դյույմ անկյունագիծ (1920×1080):

Այս մոդելի հիմնական առավելությունն իր մրցակիցների հանդեպ շատ մեծ տարողունակություն ունեցող մարտկոցն է` ավելի քան 5350 մԱ/ժ, որն ապահովում է սարքի աշխատանքը մի քանի օր: Սարքի օպերատիվ հիշողությունն կազմում է 2 ԳԲ: P8000 մոդելն աշխատում է MediaTek MT6753 8 միջուկանոց պրոցեսորով՝ մինչև 1.3 ԳՀց հաճախականությամբ: Օպերացիոն համակարգն Android 5.1 է, սակայն արտադրողը խոստացել է հետագա թարմացումներում տեղադրել Android 6:

P8000-ի էկրանն ապահովում full HD որակ, այն ունի 5.5 դույմ (1920×1080) անկյունագծով էկրան: Սարքի հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ: Այս մոդելը նույնպես ունի երկու SIM-քարտով աշխատելու հնարավորություն: Օպերատիվ հիշողությունը 3 ԳԲ է, իսկ մարտկոցի տարողունակությունը՝ 4000 մԱ/ժ, որը նույնպես բավական մեծ առավելություն է այս գնային սեգմենտի այլ սմարթֆոնների համեմատ:

Ավելացնենք, որ երկու սարքերն էլ ունեն մատնահետքի ներկառուցված սկաներ։

Աղբյուրը` Youtube