SONY-ն ներկայացրել է նոր Vaio Z Flip մոդելը

SONY ընկերության նոութբուքերը միշտ յուրահատուկ են: Դրանք հաճախ նորարար են, հաճախ նորաձև և միշտ տարբերվում են իրենց մրցակիցներից: Սովորաբար դրանք բավական թանկ են լինում, երևի դա է պատճառը, որ ընկերությունն չի գրանցում վաճառքի բարձր ցուցանիշներ:

Նոր Vaio Z Flip-ը 13 դյում անկյունագծով գերբարակ մոդել է, որը վաճառքում կհատնվի այս տարվա փետրվարին: Նոր մոդելն առավել նորարար և թանկ է, քան այդ շարքի բոլոր նախկին մոդելները` այն կարժենա 1799$: Սա նշանակում է, որ նոութբուքերի շուկայում այն մրցելու է MacBook Pro-ի և Surface Book-ի հետ` մինչ այժմ ստեղծված երկու ամենաանգերազանցելի նոութբուքերի հետ:

Համեմատելով վերոնշյալ մոդելները Vaio Z-ի հետ՝ կարելի է նկատել, որ նոր մրցակիցը չի զիջում շուկայի հսկաներին և նույնիսկ գերազանցում է որոշ տվյալներով:

Դիտեք Cnet կայքի կողմից կատարված համեմատության արդյունքները.

Vaio Z Flip

 

Աղբյուրը` Cnet