General Motors-ը թիմ է հավաքում ինքնավար ավտոմեքենաների ստեղծման համար

General Motors (GM) ավտոկոնցեռնը հայտարարել է նախագծողների հատուկ խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի ինքնակառավարվող ավտոմեքենաների նախագծմամբ և էլեկտրամեքենաների ստեղծմամբ:

Նոր խումբը ղեկավարելու է GM-ի գլոբալ ապրանքների ծրագրի փոխնախագահ Դագ Պարկսը (Doug Parks), ով կկենտրոնանա նոր տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնք թույլ կտան ընկերությանն ստեղծել պատրաստի ինքնավար ավտոմեքենա:

Դագ Պարկսն աշխատում է GM-ում 1984-ից, այս ժամանակահատվածում նա փոխել է մի քանի տեխնիկական և ֆինանսական պաշտոններ, մասնակցել է հիբրիդային և լիովին էլեկտրական ավտոմեքենաների նախագծերի իրականացման ծրագրերին:

GM team for self-driving car 2

GM-ի այս նախագծի մեկնարկը փաստորեն խոսում է այն մասին, որ կազմակերպությունն ինքնավար ավտոմեքենաներն համարում է ոչ միայն պարզապես հետազոտական նախագիծ, այլև լիակատար պրոդուկտ, որը հնարավոր է շուկայում իրացնել այլ ավտոմեքենաների հետ մեկտեղ:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ընկերությունը ներկայացրել է իր լիովին էլեկտրական ավտոմեքենայի տարբերակը` 2017 Bolt EV, որն արժե 35.000 ԱՄՆ դոլար: Այս ավտոմեքենան կարող է մեկ լիցքավորմամբ անցնել ավելի քան 320 կմ, սա երկու անգամ ավելի շատ է այս նույն գնային սեգմենտում առկա որևէ այլ էլեկտրական ավտոմեքենայից:

Աղբյուրը` Reuters