Google Calendar հավելվածն ավելի խելացի է դարձել

Google ընկերությունն անցած շաբաթ հրապարակել է թարմացում իր Google Calendar հեռախոսային հավելվածի համար, որը, արտադրողների խոսքերով, թույլ կտա ավելի արագ ստեղծել հիշեցում իրադարձությունների մասին:

Խելացի հուշումները, որոնք ավելացվել են Google Calendar-ում, կառաջարկեն միջոցառումների բազում տարբերակներ, վայրեր և կոնտակտներ. 30 առաջարկվող լեզուների ցանկում կա նաև ռուսերեն:

Երբ սկսեք հաբաքել որևէ իրադարձության անվանում, կտեսնեք տարբերակներ, որը կառաջարկի հավելվածը: Ցուցակից կարելի է ընտրել կամ շարունակել տեքստը հավաքել:

հիշ

Եթե անգլերեն տարբերակում հավաքեք «at», հավելվածը թույլ կտա ավելացնել որևէ հասցե, իսկ կողմնացույցը կտանի ձեզ նշված հասցեով: Եթե հավաքեք «with», ապա կկարողանաք ավելացնել կոնտակտային տվյալներ, ի դեպ, հենց հիշեցման միջից կարող եք զանգահարել կամ հաղորդագրություն գրել:

Եվ վերջապես, եթե գրեք «on», ապա հավելվածը թույլ կտա նշել իրադարձության ճշտգրիտ ամսաթիվը, ժամը և տևողությունը:

Աղբյուրը՝ ixbt