Մարտին կներկայացվի Apple Watch S-ը

Piper Jaffray-ի վերլուծաբան Ջին Մանստերը պատմել է հաջորդ սերնդի Apple Watch սմարթ ժամացույցների վերաբերյալ իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով` գարնանը կթողարկվի Apple Watch-ի փոքր-ինչ թարմացված տարբերակը՝ Apple Watch S-ը: Նոր ժամացույցների դիզայնը չի փոխվի, իսկ ներքին փոփոխությունները կներառեն ավելի լավ պրոցեսոր և մարտկոց:

Ակնկալվում է, Apple Watch S-ը կամ Apple Watch 2-ը կներկայացվեն iPad Air 3-ի և 4 դյույմանոց iPhone 5se-ի հետ միասին 2016թ.-ի մարտի 15-ին կայանալիք միջոցառմանը:

Ըստ ավելի վաղ հաղորդված տվյալների՝ Apple Watch 2-ը կդառնա Apple Watch-ի մի փոքր փոփոխված տարբերակը: Ընկերությունը կթարմացնի ծրագրային ապահովումը և կավելացնի նոր լծակներ, ինչպես նաև հնարավոր է FaceTime տեսախցիկի ստեղծում:

Աղբյուրը՝ Business Insider