Google ընկերությունը հայտնել է, որ ընդարձակել է իր անվտանգ դիտումների (Google Safe Browsing) ծառայությունը, որը ակտիվացված է Chrome դիտարկչի օգտատերերի համար:
Այժմ ծառայությունը կզգուշացնի այցելուին այնպիսի կայքերում հայտնվելու մասին, որոնք կփորձեն խաբեության ճանապարհով ստիպել ներբեռնել տարբեր տեսակի անցանկալի ծրագրեր կամ օգտագործել ձեր անձնական ինֆորմացիան:
Կայքը այսպիսի զգուշացում ցույց կտա, եթե այն վստահություն ունեցող կայք է, օրինակ՝ կառավարության կամ բանկի կայքը, կամ, եթե այն փորձում է ստիպողաբար ինչ-որ գործողության մղել այցելուին, ինչը կարելի է անել միայն ստուգված ռեսուրսով, օրինակ՝ գաղտնաբառ կամ զանգ կայքի տեխնիկական օգնությանը և այլն:
Աղբյուրը՝ Google