«ԱրմՌոբոտիքս» նորաբաց ակումբը հայտարարում է ընդունելություն

Մերգելյան ինստիտուտի տարածքում այսուհետ կգործի «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության և ինժեներեկան ակումբ, որը նախատեսված է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող 12-15 և 16-18 տարեկան պատանիների համար:

«ԱրմՌոբոտիքս» ակումբի սաները ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման գիտելիքներ, եռաչափ մոդելավորման հմտություններ, ինժեներական և էլեկտրոնիկայի գիտելիքներ, եռաչափ տպիչով և CNC շաղափային հաստոցով աշխատելու հմտություններ:

Դասընթացները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ:

«ԱրմՌոբոտիքս» ակումբի սաները բացառիկ հնարավորություն կունենան նաև ունկնդրելու հայ և օտարերկրյա համապատասխան մասնագետների դասախոսությունները:

Խմբակի ամսական անդամավճարը կազմում է 10 000 դրամ: Գրանցվելու վերջնաժամկետը  փետրվարի 20-ն է: