Samsung Galaxy A9 Pro-ն կունենա Snapdragon չիպ և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն

GFXBench-ի տվյալների բազայում հայտնվել են տեղեկություններ նոր Galaxy A9 Pro սմարթֆոնի մասին, որը առաջիկայում կներկայացնի Samsung ընկերությունը:

Հաղորդվում է, որ սարքը գործում է  ութ միջուկանի Qualcomm պրոցեսորով: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Snapdragon 652 չիպի մասին: Այս անվանափոխված արտադրանքը Snapdragon 620-ն է, որը պարունակում է ARM Cortex-A72 և ARM Cortex-A53  միջուկներ, գրաֆիկական Adreno 510 արագացուցիչ, ինչպես նաև X8 LTE բջջային մոդեմ, որն ապահովում է տվյալների ներբեռնման արագությունը մինչև 300 ՄԲիտ/վ:

Սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1920 × 1080 թույլատրելիությամբ (Full HD ֆորմատ): Հիմնական տեսախցիկը 16 մեգապիկսել է, իսկ դիմայինը՝ 8:

սամ2

Նորույթը կունենա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և ֆլեշ-մոդուլ՝ 32 ԳԲ տարողությամբ: Galaxy A9 Pro-ի փորձարկված տարբերակում օգտագործվել է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգը:

Աղբյուրը՝ GSMArena