Արդեն ամռանը Google-ը կդադարի ընդունել գովազդներ Flash ձևաչափով

Google ընկերությունը հասցնում է հերթական հարվածը Flash տեխնոլոգիային: Համաձայն առաջատար որոնման համակարգի հայտարարության՝ արդեն այս տարվա հունիսի 30-ից ընկերությունն այլևս այս ձևաչափով գովազդային հայտարարություններ չի ընդունի AdWords և DoubleClick Digital Marketing ծառայությունների համար:

2017թ.-ի հունվարի 2-ից նման գովազդները կարգելափակվեն: Գովազդատուները այդ պահին պետք է վահանակները փոխարինեն HTML5 ծրագրով պատրաստված տարբերակներով:

Նշենք, որ տեսահոլովակի ձևաչափով գովազդներին փոփոխությունները դեռևս չեն սպառնում:

Աղբյուրը՝ Adwords