Գլոբալ տռոլինգին միացել են նաև հայ ծրագրավորողները. հավելված, որը Chrome-ի բոլոր նկարները փոխարինում է Գոռ Վարդանյանով

Հայ ծրագրավորողները, ոգեշնչված Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» նոր սերիալով, միացել են գլոբալ տռոլինգին. փետրվարի 11-ին թողարկվել է Chrome-հավելված, որը Chrome դիտարկչում ցանկացած կայքում ցուցադրվող նկարները փոխարինում է դերասան, մարտաֆիլմերի «աստղ» Գոռ Վարդանյանի նկարներով:

12695319_10207419763005337_432313249_o

Հավելվածը կոչվում է «Գոռ Վարդանյան», տեղադրելու համար այցելեք այստեղ: Հավելվածի հեղինակը Սուրեն Աբրահամյանն է: