Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վիրուսներից

Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վիրուսներից

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում անդրադարձել է նրան, թե ինչպես վարվել, եթե դարձել եք ֆեյսբուքյան վիրուսների զոհ։

Սկսենք նրանից, թե ինչպես եք վարակվել։ Հավանաբար, բացել եք ինչ-որ մի բան, որը չպետք է անեիք։ Օրինակ՝ այսպիսի մի նամակ.

Facebook virus

Բայց միայն նամակը բացելը քիչ է։ Հայտնվելով բացած էջում՝ պետք է խուսափել 2 բանից.

1. Չի կարելի ոչ մի բան ներբեռնել։ Հաքերները կառաջարկեն, օրինակ, իբր թարմացնել Ֆլեշ փլեյերը, բայց փոխարենը վիրուս «կկերակրեն», որը Դուք ինքներդ կտեղադրեք ձեր համակարգչի վրա։

2. Չի կարելի թույլ տալ տեղադրել հավելված։ Այսօրվա ֆեյսբուքի վիրուսների մեծ մասը փորձում է Google Chrome դիռարկչի վրա, որը Հայաստանում ամենատարածվածն է, տեղադրել ընդլայնում (extension)։ Սա վտանգավոր է նրանով, որ համակարգիչն ընդլայնումը որպես վիրուս չի տեսնում։ Այն տեղադրելիս դիտարկիչը հարցնում է օգտատիրոջը՝ բեռնել, թե ոչ:

Facebook virus 2

 

Իրականում վարակվելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց ի՞նչ անել, եթե արդեն վարակվել եք։

1. Ստուգեք ամբողջ համակարգիչը հակավիրուսային ծրագրով, որպեսզի մաքրվեք հնարավոր վիրուսներից։ Եթե չունեք անտիվիրուս, ապա ամենաներքևում տեղադրված է անվճար ծրագրերի ցանկը. անպայման ներբեռնեք, տեղադրեք, պահեք միշտ միացրած և թարմ։

2. Հակավիրուսով ստուգելուց հետո restart արեք համակարգիչը։

3. Հիմա մաքրենք ֆեյսբուքյան վիրուսների հիմնական բունը՝ Google Chrome-ի ընդլայնումների (extension) մեջ։ Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է պետք ջնջել հավելվածը։ Դուք պետք է մտնեք և ջնջեք բոլոր անծանոթ և անհասկանալի ընդլայնումները։

4. Հաճախ վիրուսն արգելափակում է մուտքը դեպի ընդլայնումների բաժին։ Այդ դեպքում պարզապես ջնջեք ամբողջ Google Chrome-ը Ձեր համակարգչից ու հետո նորից տեղադրեք։ Վիրուսը կանհետանա։

Հաշվի առեք, որ վիրուսներն անընդհատ ենթարկվում են մուտացիաների, և հնարավոր է, որ այս մեթոդը ինչ-որ դեպքերում չաշխատի:

Անվճար անտիվիրուսներ.

Avast! Free Antivirus

AVG AntiVirus FREE

AVZ

Kaspersky

Malwarebytes Anti-Malware

ClamWin

Comodo Antivirus

Panda Cloud Antivirus

360 Total Security

Աղբյուրը` banman.am