Հաքերները համացանցում են տեղադրել ԿՀՎ-ի 20.000 ծառայողների տվյալներ

Schwarze Hand auf Computertastatur, Datenklau Black Hand on Computer keyboard Data

Ցանցահենների մի խումբ, որոնք գործունեություն են ծավալում Twitter-յան @DotGovs կեղծանվան տակ, համացանցում տեղադրել են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի 20000 աշխատակիցների անունները, պաշտոնները, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստերի հասցեները:

Բացի այդ՝ այդ տվյալների բազայում կան նաև ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության 9000 աշխատակիցների անձնական տվյալներ:

Հաքերներն ասում են, որ այդ տեղեկատվությունն ստացել են ծառայության համակագչային համակարգը կոտրելով: Այն մասին, որ այդ տեղեկատվությունը տեղադրվելու է համացանցում, ցանցահենները տեղեկացրել էին մեկ օր առաջ` փետրվարի 7-ին:

FBI was hacked

 

Այս տեղեկությունների մասին գրառումն ուղեկցվում է #FreePalestine հեշթեգով: Նախորդ երկուշաբթի հաքերները պահանջել էին ԱՄՆ կառավարությունից խզել բոլոր դիվանագիտական կապերը Իսրայելի հետ:

ԱՄՆ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ԿՀՎ-ի համակարգչային սերվերն իսկապես կքտրվել են, և տվյալ հարցով արդեն իսկ հետաքննություն է տարվում:

Աղբյուրը` Reuters