Apple-ը խոստանում է iOS-ի թարմացումներից մեկում վերացնել iPhone-ներն արգելափակող սխալը

Apple-ը խոստանում է iOS-ի թարմացումներից մեկում վերացնել iPhone-ներն արգելափակող սխալը

Apple-ի կայքի տեխնիկական աջակցության բաժնում հայտնվել է նոր էջ՝ նվիրված մի թերության, որն ընդունակ է արգելափակել սմարթֆոնը՝ կարգավորումներում ամսաթվի փոփոխություն կատարելու պատճառով:

Apple-ի կայքի հաղորդագրությունները հաստատում են, որ ամսաթվի փոփոխությունը 1970թ.-ի մայիս ամիս կամ ավելի վաղ կարող է հանգեցնել նրան, որ սմարթֆոնն այլևս չի միանա:

Արտադրողը չի բացատրում պատճառները, որոնք կարող են արգելափակել սմարթֆոնը` խոստանալով միայն, որ սխալը կուղղվի առաջիկա iOS թարմացումներից մեկում: Առայժմ խնդրի առաջացման դեպքում օգտատերերին խորհուրդ է տրվում դիմել Apple-ի տեխնիկական սպասարկման բաժին:

Աղբյուրը՝ Apple