Թողարկվել է Heavy Rain և Beyond:Two Souls Collection հավաքածուն

Եթե բաց եք թողել Heavy Rain և Beyond:Two Souls-ը, ապա այժմ իսկական ժամանակն է լրացնելու այդ բացը: Sony ընկերությունը պատրաստում է հավաքածու-սկավառակ, որը պարունակում է երկու խաղերի վերաթողարկում PlayStation 4-ի համար:

Beyond: Two Souls-ն արդեն հասանելի է թվային տեսքով PS4-ում 2015թ.-ի նոյեմբերից, իսկ Heavy Rain-ը նոր է իր առաջին քայլերն անում այս հարթակում: Եվ այսպես, երկու խաղերով համալրված սկավառակը կհայտնվի Եվրոպայում մարտի 2-ին: Այդ օրերին կկայանա նաև PS4-ի համար նախատեսված Heavy Rain ինքնուրույն թվային թողարկումը:

Լատինական Ամերիկայում սկավառակը հասանելի կլինի մարտի մեկին: Իսկ ԱՄՆ-ում հասանելի կլինի միայն թվային տարբերակը: Արտադրողը խոստանում է բազում վիզուալ էֆեկտների ավելացում, ինչպես նաև լուսավորության և ստվերի կարգավորում:

Հիշեցնենք, որ երկու նախագծերն էլ ստեղծվել են Quantic Dream ստուդիայի կողմից՝ Դեյվիդ Քեյջի գլխավորությամբ:

Աղբյուրը՝ VG247