Google-ը փակում է իր Google Compare ֆինանսական ծառայությունների համեմատության ծառայությունը

Google-ը փակում է իր Google Compare կայքը, որը նախատեսված է ֆինանսական միջոցների համեմատման համար, ներառյալ կրեդիտ քարտերը, ճանապարհորդական կամ տնային ապահովագրությունները և այլն:

Google Compare-ը հասանելի էր միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Այն կդադարի գործել մարտի 23-ին: Այս մասին Google-ը հայտարարել է իր զեկույցում՝ ուղղված իր գործընկերներին: Դրա մեջ մասնավորապես նշվում է, որ կայքը, ունենալով օգտագործման բարձր ցուցանիշ, այնուամենայնիվ, չի արդարացնում եկամտի սպասված արդյունքը: Ընկերությունն ավելի շատ ջանում է իր ուշադրությունը կենտրոնացնել AdWords-ի և գովազդային այլ հնարավորությունների վրա՝ դիտարկելով դրանք որպես եկամտի աղբյուր:

Վերոնշյալ ծառայությունն ի սկզբանե հայտնի էր որպես Google Advise, այն սկսել է օգտագործվել որպես մեքենայի ապահովագրության վաճառքի գործիք 2015 մարտ ամսից:

Աղբյուրը՝ Tech Crunch