Ապագայի տեսլականը՝ SONY-ի աչքերով

MWC-ի ժամանակ SONY ընկերությունը ներկայացրել է մի քանի նորույթներ` ականջակալներ, տեսախցիկ և նոր տեսակի պրոյեկտոր: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Առաջինը Xperia Ear անլար ականջակալն է: Այն ինչ-որ չափով նման է Motorola Moto Hint-ին: Սարքն իրենից ներկայացնում է փոքրիկ Bluetooth-ականջակալ, որը կարող է օգտատիրոջն ապահովել շատ օգտակար ինֆորմացիայով, օրինակ` հաղորդել եղանակի տեսությունը, վերջին նորությունները և այլն: Օգտատերը կարող է կառավարել ականջակալը ձայնային հրահանգների միջոցով: Նա կարող է կատարել զանգեր, ստանալ հաղորդագրություններ, ինչպես նաև թելադրել հաղորդագրության տեքստը և ստանալ տեղեկություն իր շարժման մասին:

Xperia Ear-ը կմիանա սմարթֆոնին NFC և Bluetooth կապերի միջոցով և կաշխատի սմարթֆոնի վրա տեղադրված հատուկ հավելվածի շնարհիվ: Սարքը կվաճառվի հատուկ պատյանի հետ միասին, որն իրենից ներկայացնում է նաև լիցքավորիչ:

 

Ընկերությունը տեղեկացրել է, որ սարքը վաճառքում կհայտնվի այս տարվա երկրորդ կեսին, իսկ գնի մասին կհաղորդվի հետագայում:

Xperia Ear-ից բացի՝ ներկայացվել է նաև Xperia Eye` 360 աստիճան դիտանկյամբ նկարահանող տեսախցիկը, Xperia Projector-ը, որը թույլ է տալիս ցանկացած պատ վերածել սենսորային էկրանի և Xperia Agent-ը, որը կառավարվում է օգտատիրոջ ձայնի և ժեստերի միջոցով: SONY-ն բնութագրել է Xperia Agent-ը՝ որպես ապագայի անձնական օգնականի իր տեսլական:

Projector-ը և Agent-ը մեծացնում են Ear-ի ընարավորությունները: Դրանք շատ օգտակար կլինեն օգատիրոջ համար աշխատանքում և առօրյայում:

Այս վերջին երկու սարքերը ներկայացվել են որպես կոնցեպտներ և դրանց մասսայական արտադրության և վաճառքի մասին դեռևս տվյալներ չկան:

Աղբյուրը` Androidinsider