Ազգությամբ հայ ձեռներեցը 20 մլն. դոլարի ներդրում է ստացել անհատական ավիափոխադրումներ իրականցնելու համար

Մասնավոր ավիափոխադրումներ իրականցնելու համար Uber-ը ֆինանասավորում է ստացել այդ ծառայության ամենահավանական օգտատերերի՝ Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի կողմից: Նոր ծառայությունը թույլ կտա օգտատերերին ռեակտիվ ինթնաթիռներ պատվիրել սմարթֆոնի օգնությամբ:

JetSmarter-ի հիմնադիր, ազգությամբ հայ Սերգեյ Պետրոսովը (ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում) Bloomberg լրատվականին տրված հարցազրույցում ասել է. «Մասնավոր ինքնաթիռների մեծ մասը պարբերաբար չեն օգտագործվում: Դրանք կամ կայանված մնում են օդանավակայաններում, կամ լիովին դատարկ չվերթ են իրականացնում մի կետից դեպի մյուսը` ուղևոր վերցնելու համար: Նմանատիպ չվերթների ժամանակ այդ դատարկ տեղերը կարող են տրամադրվել մարդկանց` ավելի մատչելի գնով, քան առաջարկում են ավիափոխադրողները կամ նույն գնով»:

JetSmarter 2

 

JetSmarter-ի 27-ամյա հիմնադիրը առաջարկում է Uber Black-ի նման ծառայություն: Uber Black-ը Uber Technologies Inc-ի մասնավոր տարբերակն է, որը թույլ է տալիս օգտատերերին մեկ կետից մյուսը տեղափոխվել Mercedes S-Class կամ Cadillac XTS և ավելի բարձր դասի ավտոմեքենաներով: JetSmarter-ը, որի ներդրողներից է նաև հայտնի ռեփեր Jay-Z-ն, պլանավորում է ընդլայնել իր աշխարհագրությունը և մուտք գործել Միջին Արևելք, Ասիա և Եվրոպա:

Այս տարվա մարտի մեկին Learjet 45-ով ճամփորդելու մեկ տեղի տոմսը կարժենա $1,990` միանգամից չորս տեղ պատվիրելու դեպքում: JetSmarter-ն առաջարկում է նաև առանձին թռիչքներ, երբ ինքնաթիռում կլինի ընդամենը մեկ անձ՝ 9000 ԱՄՆ դոլարով:

Ընկերությունը տրանզիտային չվերթներ կառաջարկի  սկսած այս տարվա ապրիլ ամսից, երբ կվերջացնի աշխատանքները Ռիյադ և Դուբայ չվերթների ուղղությամբ:  Տրանզիտային չվերթները կանցնեն Լոնդոն-Փարիզ և Փարիզ-Ժնև երթուղով: Պետրոսովը պլանավորում է նաև ընդլայնել ծառայությունը և մատուցել այն Հոնկ-Կոնգում և Մոսկվայում` սկսած հաջորդ տարվանից:

Պետրոսովի կողմից առաջարկվող անձնական ինքնաթիռների պատվիրման ծառայությունը շատ ավելի ճկուն է և անհատական ավիափոխադրումները դարձնում է առավել հարմարավետ՝ ի տարբերություն NetJets-ի` շքեղ ավիափոխադրողի, որը պատկանում է բիզնեսմեն Ուորեն Բաֆետին:

JetSmarter 3

JetSmarter-ն իր ցանցում ունի ավելի քան 3100 ռեակտիվ ինքնաթիռ: Հավելվածն ունի ավելի քան 350.000 ներբեռնում, իսկ ընկերությունն անցած տարի փոխադրել է մոտավորապես 35.000 մարդու: Պետրոսովը նշել է, որ ինչքան ավելանան օգտատերերը, այնքան ծառայության գները կնվազեն և ավելի հասանելի կդառնան մարդկանց համար:

 

Աղբյուրը` Bloomberg